Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2019թ.
Առինջի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԻՆՋ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն



ՀՀ Կոտայքի մարզի Առինջի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր 3.2-1)։
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Քրիստինե Ղազարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/07/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/07/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

1.ՀՀ Կոտայքի մարզի Առինջի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր 3.2-1)։

ա)կատարում է քարտուղարի հանձնարարությունները`ժամանակին, պատշաճ և որակով

բ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

գ/հետևում է քարտուղարի հանձնարարականներին,համապատասխան ժամկետներում,կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին

դ)իր լիազորությունների սահմաններում,անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին ներկայացնում է աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ,հաշվետվություններ,միջնորդագրեր,զեկուցագրեր և այլ գրություններ.

ե/իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար.

զ/քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

է/քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված  կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան

 Կատարում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություներ

        Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա)միջնակարգ  կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի :

բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր  լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ/տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն Մրցույթը կկայանա 31 հուլիսի 2019թ. ժամը 11-00 Առինջի համայնքապետարանի շենքում (գ.Առինջ Մաշտոցի փողոց 51)։

Փաստաթղթերի ներկայացման վերջին ժամկետն է  15.07.2019թ։

 Դիմել` ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս)

  • տվյալ պաշտոն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները բնօրինակների հետ միասին։
  • արական սեռի անձինք նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը բնօրինակի հետ միասին
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափի
  • անձնագրի պատճենը

 

Փաստաթղթերը ընդունվում են Առինջի համայնքապետարանի աշխատակազմում, հեռ`. 010-61-45-01 կամ ք. Հրազդան, Կենտրոն վարչական շենք, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՏԻ և ՀԾՀ բաժնում, հեռ. 0223 23413, ժամը 1000-ից մինչև 1700-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ 

 

 

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Առինջ գյուղում Մայնինգ ֆերմայի բացման արարողությու
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Առինջ Մաշտոցի փողոց 51

(010) 61 45 01

arinj-hamaynk@mail.ru ,arinj.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՌԻՆՋԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner