Այսօր: Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2020թ.
Առինջի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԻՆՋ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020,Ապրիլ 6 - Դեկտեմբեր 31


Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Քրիստինե Ղազարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/05/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
16/06/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի (1.2-1՝ ծածկագրով) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.

Հայտատու`ՀՀ Կոտայքի մարզի Առինջի համայնքապետարան

Կոտայքի մարզի Առինջի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (ծածկագիր 1․2-1):

Քարտուղարը`

ա) աշխատակազմում կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է 

աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.

բ)   կատարում է համայնքի ղեկավարի հանձնարարականները.

գ)  պատասխանատվություն է կրում  իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված     

լիազորությունները, աշխատակազմի առջև դրված խնդիրները և  տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորությունները գերազանցելու  համար

համայնքի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.

բ) բացահայտում, վերլուծում և գնահատում է աշխատակազմի  ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային  լուծումներ.

գ) համայնքի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ` աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ:

 Իրականցնում  է

Կազմակերպում է աշխատակազմի գործունեությունը, նամակագրությունը,արխիվային գործը և աշխատակազմում տեխնիկական սպասարկման աշխատանքները, իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ ։

1) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային  գործի վարումը.

2)ապահովում է համայնքի ավագանու նիuտերի նախապատրաuտումը, արձանագրումը և նիuտին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.

3) կազմակերպում և ապահովում է համայնքապետարանի  աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշումների նախագծերի նախապատրաստմանը.

 4) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի  նախապատրաստումը.

5) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրատարակումը.

6) կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ.

7) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպեu նաև համայնքապետարանի  աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման  նկատմամբ.

8) ապահովում է ավագանու որոշումների առաքումը համապատաuխան մարզպետարան` յոթնoրյա ժամկետում.

9) միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների և տնտեսվարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը:

10) կազմակերպում է  բնակիչների  հաշվառումը:

11)համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, նրա անունից ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.

12)եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին՝ հանրահավաքներ, երթեր, ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ թույլտվություն տալու մասին.

13) կազմակերպում է փաստաթղթերի պատճեների և կրկնօրինակների տրամադրումը համայնքի արխիվից. 

14)խթանում է տնտեսական գործունեություն նախաձեռնողների ծրագրերի իրականացմանը և նպաստում ու օժանդակում է համայնքում նրանց գործունեության առավել արդյունավետ իրականացմանը.

15)միջոցներ է ձեռնարկում տեխնոլոգիական աղետները կանխելու, տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքները վերացնելու ուղղությամբ.

16)ապահովում է տեղամասային կենտրոնում բնականոն քվեարկության համար անհրաժեշտ կահավորումը.

17)եզրակացություն է ներկայացնում համայնքի ղեկավարին` խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու մասին.

18)համայնքի ղեկավարի վավերացմանն է ներկայացնում համայնքի բնակիչ հանդիսացող անձանց կտակը.

19)համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում համայնքի բնակիչ համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու, աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարներ ստանալու, նպաստներ և կրթաթոշակներ, քաղաքացիների` բանկային ավանդներ ու փոստային առաքումներ (այդ թվում` դրամական և ծանրոցային) ստանալու լիազորագրերը.

20)օրենքով սահմանված  կարգով  վարում է  համայնքի զինապարտների  գրանցամատյան,համայնքի ղեկավարին է ներկայացնում առաջարկություն զինապարտների  վերաբերյալ ցուցակները,ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար:

21)օրենքով սահմանված դեպքում և կարգով մասնակցում է զորակոչի ,զորահավաքի  և վարժական հավաքների  կազմակերպման աշխատանքներին

22)իրենց պարտականությունները  խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում, համայնքի ղեկավարին անհապաղ ներկայացնում է առաջարկություն  տարածքային զինվորական  կոմիսարիատին այդ մասին  գրավոր տեղեկատվություն տրամադրելու համար.

23)իր  իրավասության սահմաններում մասնակցում  է    նախազորակոչային,զորակոչային տարիքի անձանց և  պահեստազորայինների զինվորական  հաշվառման բնագավառում  Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների  պաշտոնատար անձանց վերապահված  լիազորությունների իրականացմանը.

խե)իրականացնում է Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ խնամակալության  և հոգաբարձության մարմիններին կից գործող հանձնաժողովին վերապահված լիազորությունները :

24) անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

25) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ  լիազորություններ.

Աշխատակազմի քարտուղարն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված  պարտականություններ:

 

     Աշխատակազմում քարտուղարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է․
     Բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանին համապատասխանող` պետական ծառայության դասային աստիճան (կոչում) կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Մրցույթը կանցկացվի 2020 թվականի հունիսի 30-ին, ժամը 11.00-ին համայնքապետարանի շենքում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Առինջ Մաշտոցի փողոց 51):

        Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ` քաղաքացիներ/:

       Փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:

 Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերը ընդունվում են Առինջի համայնքապետարանի աշխատակազմում հեռ. 010-61-45-01, 091-203-733 կամ ք. Հրազդան, Կենտրոն վարչական շենք, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՏԻ և ՀԾՀ բաժնում, հեռ. 0223 23413, ժամը 1000-ից մինչև 1700-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ 

       Դիմումների ընդունման վերջին  ժամկետն է 2020 թվականի  հունիսի 16-ը:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (304.8ԿԲ)
file (23.5ԿԲ)
Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Առինջ գյուղում Մայնինգ ֆերմայի բացման արարողությու
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Առինջ Մաշտոցի փողոց 51

(010) 61 45 01

arinj-hamaynk@mail.ru ,arinj.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՌԻՆՋԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner